ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Գայ­թակ­ղութ­յան ծա­ռը (ճա­նա­չո­ղու­թ­յան օգ­տա­կար մի բա­նա­լի` «Գաղտ­նիք­նե­րի գր­քից»)

Գայ­թակ­ղութ­յան ծա­ռը (ճա­նա­չո­ղու­թ­յան օգ­տա­կար մի բա­նա­լի` «Գաղտ­նիք­նե­րի գր­քից»)
29.11.2019 | 01:08

(Նախորդ մասը)

ՇՆԱ­ՑՈՂ ԱՅՐ ԵՎ ԿՆՈՋ ՄԱ­ՍԻՆ
Ե­թե մե­կի կի­նը շնա­նա, նրա այ­րը թող նրան ար­ձա­կի և այլ կին առ­նի: Սա­կայն ե­թե ա­մուս­նուն հա­ճո լի­նի, թող միա­սին բնակ­վեն, այս է բա­րին, քա­նի որ պար­տա­վոր է իր կնոջ հա­մար:
Իսկ թող­նե­լիս, ինչ­քե­րը վե­րա­դարձ­նի հա­մա­ձայն ին­նե­րորդ կա­նո­նի, որ­պես որ գրե­ցինք՝ ա­տե­լու­թյան պատ­ճա­ռով բա­ժան­ման մա­սին:
ՇՆԱ­ՑՈՂ­ՆԵ­ՐԻ ԵՎ ԱՅԼ ՉԱ­ՐԱ­ԳՈՐԾ­ՆԵ­ՐԻ ՄԱ­ՍԻՆ
Երբ որևէ մե­կը շնա­նա մի կնոջ հետ, որն այր ու­նի, ե­թե կնոջ կամ­քով էր կամ տղա­մար­դու լր­բու­թյամբ, ըստ օ­րենք­նե­րի՝ մահ­վան են ար­ժա­նի: Եվ դա­տա­վոր­նե­րից ո­մանք այս­պի­սի­նե­րի ձեռ­քը և մարմ­նի ծա­ծուկն են հա­տում:
Իսկ կարգն ար­վա­գետ­նե­րի և ա­նաս­նա­պիղ­ծե­րի այս է. երբ դա­տաս­տան լի­նի, նրանք նաև տու­գանք­ներ տան, այ­սինքն բա­վա­կան չհա­մա­րել խրատ­ներն ու հան­դի­մա­նու­թյուն­նե­րը: (Խրա­տել- նշա­նա­կում է մա­հա­պատ­ժի փո­խա­րեն հա­տել հան­ցա­վո­րի մարմ­նի այս կամ այն ան­դա­մը, ինչ­պես Հի­սուս է պատ­վի­րում Լե­ռան Քա­րո­զում. «...ե­թե քո աջ ձեռ­քը քեզ գայ­թակ­ղեց­նում է՝ կտ­րի՛ր այն ու դեն գցիր քեզ­նից, ո­րով­հետև ա­վե­լի լավ է քո ան­դամ­նե­րից մե­կը կոր­չի, քան թե ամ­բողջ մարմ­նով ընկ­նես գե­հեն...» -Մ.Ո.):
Ե­թե այ­լազ­գի հան­դի­պի այս գոր­ծե­րով, որ գոր­ծել է քրիս­տո­նյա կնոջ հետ, հա­տեն նրա մարմ­նի ծա­ծու­կը և կնոջն էլ խրա­տեն՝ կտ­րե­լով նրա քի­թը:
Իսկ ե­թե քրիս­տո­նյա տղա­մար­դը այ­րի կնո­ջը խա­բի և նրան պղ­ծի, ա­պա կամ նրան կին առ­նի, երբ շնա­ցող մար­դը այլ կին չու­նե­նա, (իսկ թե ու­նի) կնո­ջը տա հա­րյուր դրամ ար­ծաթ: Իսկ ե­թե խա­բող այ­րը մե­ծա­տուն լի­նի և կինն էլ, տու­գանքն ա­վե­լաց­վի:
ՊՈՌ­ՆԻԿ ԿՆՈՋՆ ԱՐ­ՁԱ­ԿԵ­ԼՈՒ ՄԱ­ՍԻՆ
Ե­թե մեկն իր կնոջն ար­ձա­կի պոռն­կու­թյան պատ­ճա­ռով և կամ այլ չա­րա­գոր­ծու­թյան, ո­րի մա­սին ոչ միայն այ­րը, այլև ու­րիշ շա­տերն են վկա­յում, թող ար­ձա­կի կնո­ջը, կա­նոն­նե­րով այդ ըն­դու­նե­լի է... և ե­թե կա­մե­նա՝ կին առ­նի, իսկ կինն այլ այր իշ­խա­նու­թյուն չու­նե­նա առ­նել, քա­նի դեռ նրա այ­րը կեն­դա­նի է: (Նիո­կե­սա­րիա­յի կա­նոն­ներ):
Եվ այս, թե­պետ գր­ված է մեզ հա­մար դա­տաս­տան ա­նե­լու, երկ­րոր­դե­ցինք, ո­րով­հետև ոչ միայն պոռն­կու­թյան պատ­ճա­ռով, այլև այլ չար գոր­ծե­րի հա­մար էլ է հրա­մայ­վում կնո­ջը թող­նել, ինչ­պես կա­խար­դու­թյան, թույն տա­լու և նման այդ­պի­սի դեպ­քե­րի:
Իսկ որ պոռն­կու­թյու­նից ու շնու­թյու­նից, ա­մե­նայն այ­լա­սեր­վա­ծու­թյուն­նե­րից դար­ձի նեղ դուռ փր­կու­թյան Աստ­ված տվել է ` Քրիս­տո­սով, այդ մա­սին, բա­զում վկա­յու­թյուն­ներ կան, տե­րու­նա­կան այս բա­նա­լիով. «Գնա, այլևս մեղք մի գոր­ծիր, որ ա­վե­լի վատ բան չպա­տա­հի քեզ»:
Եվ ի­րենց կյան­քը փր­կու­թյան հա­մար ա­պաշ­խա­րու­թյա­նը նվի­րած շնա­ցող­նե­րի, պոռ­նիկ­նե­րի եւ մաք­սա­վոր­նե­րի հա­մար է Քրիս­տոս ա­սում. «Բայց ինչ­պէ՞ս է ձեզ թւում. մի մարդ եր­կու որ­դի ու­նէր: Ա­ռա­ջի­նին մօ­տե­նա­լով՝ նա ա­սաց. «Որ­դեա՛կ, գնա՛ այ­սօր աշ­խա­տի՛ր այ­գում»: 29 Սա պա­տաս­խա­նեց ու ա­սաց. «Գնում եմ, տէ՛ր». ու չգ­նաց: 30 Մօ­տե­ցաւ միւ­սին էլ եւ նոյնն ա­սաց: Սա պա­տաս­խա­նեց ու ա­սաց. «Չեմ ու­զում»: Բայց յե­տոյ զղ­ջաց եւ գնաց այ­գին: 31 Արդ, եր­կու­սից ո՞վ կա­տա­րեց հօր կամ­քը»: Նրանք ա­սա­ցին՝ վեր­ջի­նը: Յի­սուս նրանց ա­սաց. «Ճշ­մա­րիտ եմ ա­սում ձեզ, որ մաք­սա­ւոր­ներ ու պոռ­նիկ­ներ ձեզ­նից ա­ռաջ պի­տի հաս­նեն ար­քա­յու­թիւն, 32 ո­րով­հետև Յով­հան­նէ­սը ար­դա­րու­թեան ճա­նա­պար­հով ե­կաւ, եւ նրան չհա­ւա­տա­ցիք. իսկ մաք­սա­ւոր­ներ ու պոռ­նիկ­ներ հա­ւա­տա­ցին նրան. եւ դուք այդ տե­սաք եւ յե­տոյ էլ չզղ­ջա­ցիք, որ նրան հա­ւա­տա­յիք» (Մատ­թէոս 21):
Այ­սինքն թե, յու­րա­քան­չյուրս էլ ա­պաշ­խա­րու­թյան մեր ա­մե­նօ­րյա խաչն ու­նենք տա­նե­լու, աշ­խա­տե­լու Աստ­ծո այ­գում, Սուրբ Հո­գու Ձայ­նը լսե­լով, թե ա­ռա­վել ար­դար­նե­րը և թե ըստ Քրիս­տո­սի դրած սահ­ման­նե­րի դար­ձի ե­կող մե­ղա­վոր­նե­րը, և որ յու­րա­քան­չյու­րիս, ըստ մեր հան­ցանք­նե­րի, Հո­գին է ա­ռաջ­նոր­դում լա­վա­գույնս ա­պաշ­խա­րու­թյան գոր­ծե­րի: Ո­րով­հետև ճա­նա­չում է մեր ան­հա­տա­կան մեղ­քե­րը և ա­ռաջ­նոր­դում է դրան­ցից ա­զա­տագր­վե­լու, ա­ռա­վել ևս պայ­ծա­ռա­նա­լու ել­քե­րին:
Որ­պես ամ­փո­փում այս խոս­քի ա­սենք, թե որ­քան պարզ է կյան­քի բա­նա­լին, որ ճշ­մա­րիտ սերն է, իսկ սա­տա­նա­յի­նը սոսկ մարմ­նի և նյու­թա­կա­նի անց­նող ան­միտ ո­գով հի­մա­րա­նա­լը, ո­գի, ո­րով այ­սօր շա­տերն են հի­մա­րա­ցել: Պիղծ ո­գի, որ Հո­գին չու­նի և սոսկ կապ­կում է սի­րոն և պատ­ճառ է դառ­նում ա­մե­նայն հան­ցան­քի, ա­մե­նայն ա­գա­հու­թյան և ա­մե­նայն դժ­բախ­տու­թյան, մար­դաս­պա­նու­թյուն­նե­րի, ա­մե­նայն ա­նօ­րե­նու­թյուն­նե­րի: Բայց, փա՜ռք Աստ­ծո, այդ չա­րի­քի դեմ Քրիս­տոս ու­նենք, քա­նի որ ճշ­մա­րիտ սե­րը հոգևոր է և ան­հա­սա­նե­լի բարձր ար­հա­մար­հե­լի նյու­թի ո­գուց: Սա­կայն ճշ­մա­րիտ սե­րը ճա­նա­չե­լու հա­մար մեզ անհ­րա­ժեշտ է նո­րից ծն­վել... Ծն­վել, ըստ Քրիս­տո­սի Ա­վե­տա­րա­նի, աստ­վա­ծա­յին մկր­տու­թյամբ դառ­նա­լով քրիս­տո­նյա­ներ, հա­վա­տա­րիմ­ներ և մեր խա­չը կրող Աստ­ծո որ­դի­ներ՝ փոքր եղ­բայր­նե­րը և ար­քա­յա­դուստ­րե­րը մեր Փր­կիչ Հի­սուս Քրիս­տո­սի, ո­րին փա՜ռք հա­վի­տյանս: Ա­մե՛ն:
Ինչ­պես ա­ռա­քե­լա­կան խոսքն է իր ընդ­հան­րա­կան ի­մաս­տու­թյամբ ա­սում. «Ով հա­վա­տում է Քրիս­տո­սին` մարմ­նով ար­դեն աշ­խարհ ե­կած, նրա վրա ներ­գոր­ծում է Աստ­ծո Սուրբ Հո­գին, որ յու­րա­քան­չյու­րիս, ըստ մեր հոգևոր կա­րիք­նե­րի, ա­ռաջ­նոր­դում է դե­պի փր­կու­թյուն, դե­պի դրախ­տը կո­րու­սյալ, ան­մա­հու­թյան հա­մը այս աշ­խար­հում էլ ճա­շա­կել տա­լով, և ով ճա­շա­կել է այդ քաղց­րու­թյու­նը, գի­տի, որ ար­ժե թող­նել ա­մեն բան, ան­գամ մարմ­նով նա­հա­տակ­վել, սա­կայն հո­գի ու­նե­նալ և գնալ հա­վի­տե­նա­կան ե­րա­նա­կան կյան­քի հետևից, ո­րը մեր գայ­թակղ­ված նա­խած­նող­նե­րով կորց­րել էինք: Գնալ դե­պի Աստ­ված Սուրբ Հա­ղոր­դու­թյամբ` Քրիս­տո­սի հետ հոգևոր մեկ մար­մին լի­նել-կազ­մել-մնա­լով»:
Այդ մաղ­թենք յու­րա­քան­չյու­րիս, Հա­յոց մեր աշ­խար­հում և ա­մե­նուր:
-Աստ­վա՛ծ հաս­նի մեզ ա­մեն օր ու ժամ: Ա­ղո­թող լի­նենք մեր քրիս­տո­նեա­կան, ա­մեն դի­մո­ղի ա­պաշ­խա­րու­թյամբ ա­զա­տագ­րող, դե­պի մխի­թա­րու­թյուն և հաղ­թա­նակ ա­ռաջ­նոր­դող` ոս­կե մեր դա­վա­նան­քի հա­մար, և այդ Սի­րո դա­վա­նան­քով ջա­նանք ապ­րել ա­մեն օր ու ժամ: Եվ երբ ջա­նանք այդ­պես ապ­րել, Աստ­ված կսկ­սի մեզ ա­մեն օր, ա­մեն ժամ օգ­նել: Ջա­նա՛նք, հնա­րա­վո­րի­նի ա­ռա­վե­լը:
Ա­մե՛ն:
Մաք­սիմ ՈՍ­ԿԱ­ՆՅԱՆ
Կրո­նի տե­սա­բան
Հ.Գ. Եվ ինչ, կա­յա­ցա՞վ Սո­ֆիա-Ե­վա­յի ա­պաշ­խա­րու­թյու­նը: Կա­յա­ցավ` միայն Քրիս­տո­սով ու Նրա Ա­ռաջ­նոր­դու­թյա­նը հետևող­նե­րով: Քրիս­տոս, որ մինչև երկ­րում որ­պես մարդ ծն­վե­լը կար և հով­վում էր Աստ­ծու Հայ­րա­կան կան­չը լսող­նե­րին: Նախ, մայ­րե­րը ի­րենց զա­վակ­նե­րի հա­մար մե­ծա­մաս­նու­թյամբ` ի­րենց կյանքն էլ չեն խնա­յում, գո­հա­նում են ի­րենց ծնա­ծով, ու­րա­խա­նում, տա­րի­ներ ի վեր ի­րենց իսկ զր­կե­լով` խնա­մում, և ոչ թե զար­հու­րում և ող­բում, ինչ­պես Սո­ֆյան: Եվ Աստ­վա­ծա­սեր կա­նայք խո­նարհ ու հնա­զանդ են ի­րենց այ­րե­րին, ըստ Աստ­ծո պատ­վի­րան­նե­րի: Եվ ըստ այդ վեր­նա­յին սի­րո էլ, մայ­րե­րը մեծ մա­սամբ զա­վակ­նե­րի հա­մար սուրբ են ան­վան­վում: Բնա­կա­նա­բար, և ցա­վոք, ե­րախ­տա­մոռ զա­վակ­ներ էլ կան, ի­րենց ծնող­նե­րին չհար­գող, Սա­տա­նա­յից խաբ­ված-ըն­կած­ներ, որ պի­տի Աստ­ծուն պա­տաս­խան տան, ե­թե ու­շա­նան դարձ ապ­րել: Եվ, ցա­վոք, կան նաև ա­նար­ժան ծնող­ներ էլ, կր­կին Սա­տա­նա­յից խաբ­ված-ըն­կած­ներ, որ լքում են ի­րենց ման­կանց: Եվ Աստ­ծո դա­տաս­տա­նի ժա­մա­նակ պի­տի պատժ­վեն ու պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թարկ­վեն: Քա­նի որ Աստ­ծո Խոս­քը թո­ղած, ցա­վոք, գայ­թակ­ղու­թյան թու­նա­վոր ծա­ռից շա­րու­նա­կե­ցին ու­տել:
Իսկ ով­քեր քմ­ծի­ծա­ղով են խո­սում Աստ­ծո մա­սին և լե­զու են թա­փում, թե Սա­տա­նան իբր չկա, որ­պես­զի սա­տա­նիզ­մին ելք ու հնար տան, զազ­րանք այ­լա­սեր­վա­ծու­թյուն­նե­րը ստա­բա­նու­թյամբ ան­վա­նե­լով, որ­պես թե «մշա­կույ­թի տե­սակ», ինչ­պես որ այ­սօր Հա­յոց ո­րոշ իշ­խա­նա­վոր­ներ են գայ­թակղ­վել այդ ա­նել, թող ի­մա­նան, որ մար­դա­տյաց Սա­տա­նան իր գոր­ծու­նեու­թյան բարձ­րա­կետն է հա­մա­րում, երբ կա­րո­ղա­նում է Քրիս­տոս Աստ­ծուն չլ­սող­նե­րին, ան­խո­նարհ­նե­րին և ար­հա­մար­հող­նե­րին խա­բել, թե ին­քը իբր չկա, որ միամտ­վեն ժո­ղո­վուրդ­ներն ու խժռ­ման կեր դառ­նան նրա մար­դաս­պա­նու­թյան տա­րա­տե­սակ ո­րո­գայթ­նե­րին ու բե­րած դժ­բախ­տու­թյուն­նե­րին:
Երբ «Աստ­ծուց վախ ու­նե­նալն է ի­մաս­տու­թյուն հու­շում», Աստ­ծուց վախ չու­նե­ցո­ղին Սա­տա­նան հու­շում է միայն հի­մա­րու­թյուն­ներ և կամ` ճշ­մար­տու­թյա­նը նմա­նա­կող, կապ­կող և կոր­ծան­ման տա­նող ստեր:
Եվ «Ե­րա­նի պի­տի լի­նի ժա­մա­նա­կին հետ դար­ձող­նե­րի և չու­շա­ցող­նե­րի հա­մար»,-հու­շում է Կյան­քի Գիր­քը` Աստ­վա­ծա­շուն­չը:
Քրիս­տոս յու­րա­քան­չյու­րիս փր­կու­թյու­նը ան­հա­տա­կան դարձ­րեց. «Եւ ով իր խա­չը չի վերց­նում ու իմ յետևից չի գա­լիս, ինձ ար­ժա­նի չէ»,- հայ­տա­րա­րեց Նա: ՈՒս­տի և, որևէ մեկս մեր դի­մա­ցի­նին չենք կա­րող մե­ղադ­րել, երբ մեր բա­ժին Խա­չը ինք­ներս դեռ չենք վերց­րել` մեր փր­կու­թյան հա­մար: Քաջ լի­նենք` վերց­նե՛լ:
Հա­վե­լենք նաև, որ Սո­ֆյա-Ե­վա­յի մա­սին և մար­դու ստեղծ­ման աստ­վա­ծա­յին նպա­տա­կի, կարևոր աշ­խա­տու­թյուն` «Смысл творчества» է գրել ռուս նշա­նա­վոր մտա­ծող Նի­կո­լայ Բեր­դյաևը:
Դիտվել է՝ 2201

Մեկնաբանություններ